24/06/2024 10:47
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար է անցկացնում՝ նկատի ունենալով ՀՀ-ի ներկայիս ինքնիշխան տարածքը. Թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիքի հրապարկմանը, ըստ որի, հունիսի 26-ից հուլիսի 6-ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։
«Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը»,-գրել է նա։