24/06/2024 19:20
Արամ Ա կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ է հանդիպել։
«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 24 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հ.Յ.Դ.ի Հայաստանի գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, ընկերակցութեամբ Հ.Յ.Դ.ի Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի եւ Լիբանանի խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի ու կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանեանի:
Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ներքին կացութեան եւ վերջին շրջանին տեղի ունեցող զարգացումներուն»,- նշված է հաղորդագրությունում: