24/06/2024 21:40
Առնվազն 20 մարդ է զոհովել կորեական մարտկոցների գործարանում բռնկված հրդեհի հետևանքով
Հարավային Կորեայի Հվասենգ քաղաքի լիթիումային մարտկոցների գործարանում բռնկված խոշոր հրդեհից հետո 20 մարդու դի է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվածների մեջ կան օտարերկրացիներ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ:
Հրդեհը բռնկվել է Aricell գործարանում՝ տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին, հրշեջները 15:10-ի սահմաններում են կարողացել շենքի ներսում սկսել որոնողափրկարարական աշխատանքները։ Փորձագետները նշել են, որ հրդեհի ժամանակ մարտկոցների պայթյունները հանգեցրել են կրակի տարածմանը, ինչը բարդացրել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը և գործարանի աշխատակիցների որոնումները։ Գործարանում եղել է մոտ 35 հազար մարտկոց։