24/06/2024 22:51
Հայաստանի թիմը շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության միանձնյա առաջատարն է․ հաղթել են նաև Իսրայելի թիմին
Ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այսօր մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին:
Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է:
Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ընտրանուն։