![ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել](https://www.aysor.am/news_images/766/2296197_1/f667ab698b7531_667ab698b7571.thumb.jpg)
25/06/2024 16:49
ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել
Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել։ Այդ մասին նշված է ՄՔԴ պաշտոնական կայքում։
«Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը երկու անձի՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայում ենթադրյալ «միջազգային հանցագործությունների» համար, որոնք իրականացվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը»,- նշված է ՄՔԴ հաղորդագրության մեջ։