25/06/2024 11:06
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարությանը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ղեկավարությանը, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է՝ պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք կապ հաստատեն ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև գնահատվել են պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։
Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել, որոնց թվում են նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Հաղորդվել է, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան: