25/06/2024 12:13
ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
Մենք պետք է առաջնորդվենք նրանով, թե ինչն է բխում ՀՀ տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրություններից, «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Հարությունյանը հիշեցրեց, որ նախկինում՝ 2013 թվականին, Արևելյան գործընկերությունը Հայաստանին պնդում էր, որ միայն իրենց հետ պետք է լինենք, սակայն Սերժ Սարգսյանը մերժեց «կամ-կամ»-ի սկզբունքը և առաջ քաշեց «և-և»-ինը։
«Նպատակը՝ Հայաստանում տնտեսական գործունեության համար այնպիսի նախադրյալներ ձևավորելն էր, որոնք տարեց տարի կապահովեին աճող ԱԱՀ։ Խոսքն այստեղ տնտեսական կարողությունները ձևավորելու մասին էր։ Եվ սա էր իմաստուն քաղաքականությունը։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը չէր ազդում ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Մենք շահում էինք, որովհետև ունեինք անմիջական ելք դեպի եվրասիական ընդլայնված սպառողական շուկա։ Դրանով ապահովում էինք անհրաժեշտ եկամուտներ, որպեսզի հետագայում ԵՄ-ի հետ համագործակցության ժամանակ փորձեինք դինամիկ զարգացման համար ապահովել անշրջելի նախադրյալներ։ Մենք խոսում ենք ԵՄ-ին ինտեգրվելուց, բայց մենք դրանից շատ հեռու ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։