25/06/2024 11:25
Միասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. Ավինյան
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել, այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում, նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի, հաշվի առնելով, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի ենթադրվում»,-ասաց Ավինյանը։