25/06/2024 16:28
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացին բժշկի ուղեկցությամբ ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ Հանձնակատարի ջանքերով քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր անձի ֆունկցիոնալության գնահատման ուղղությամբ՝ հետագայում վերջինիս համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից: