25/06/2024 17:59
«Կարեն Անդրեասյանը հսկում ու հրահանգում է՝ ինչ գրվի»․ Ֆեյսբուքում անվանափոխություն է արվել
«Բարձրագույն դատական խորհուրդը» Ֆեյսբուքում անվանափոխվել է` «Դատական իշխանություն»։
Դատական համակարգից «Հրապարակ»-ին ասել են, որ ԲԴԽ անունով էջը «Դատական իշխանության» փոխելու մտքի փայլատակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանինն է։
Բանն այն է, որ անունը փոխելով՝ Անդրեասյանը կարծել է, թե սոցիալական ցանցի օգտատերերի մեծ մասը չեն հասկանա, որ հենց դա ԲԴԽ էջն է․ «Փոխել է անվանումը, որպեսզի չերևա, որ ինքն է հսկում, հրահանգում։ Ինքն անձամբ չի կառավարում էջը, բայց հսկում է, թե ինչ գրվի»։
Դատական Դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանից լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վերաբերվում անվանափոխմանը։
«Իմ աշխատած տարիներին այդպիսի հասկացողություն չի եղել ընդհանրապես, էլ չեմ ուզում խոսել անունը փոխելու կամ վերահսկողություն սահմանելու մասին։ Էնտեղ այնպիսի իրավիճակ էլ չկա, որ ինչ-որ բանի վրա ուզենա վերահսկողություն սահմանել և չկարողանա»,-ասել է Փոլադյանը։