25/06/2024 13:38
Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան հեռու չեն եղել խաղաղությունից. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)
Այն ձևակերպումը, թե Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան խաղաղությանը մոտ չեն եղել, ուղղակի ցանկալին իրողություն ներկայացնելու անհաջող փորձ է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես հեռու էին խաղաղությունից, այդպես էլ շարունակում են շատ հեռու մնալ, ընդ որում, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պատճառով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ որևէ խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը կկնքվի Հայաստանի կապիտուլյացիայի միջոցով, չի կարող լինել երկարատև ու անշրջելի.
«Մինչդեռ հիմա խոսքը դրա մասին է։ Այդ Արևմուտքը, որը հորդորում է մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղությունը, նրանց չի հուզում, թե Հայաստանն այդ դեպքում դինամիկ զարգանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ։ Նրանց հետաքրքրում է այն, որ այսօր թուրք-ադրբեջանական սպառնալիքի տակ հայերը մնան կապիտուլացված վիճակում»։