25/06/2024 19:57
Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, ոստիկանության բռնարարքների և այլ խնդիրների մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային:
Մամիջանյանը Բրյուսելում հնչեցրած իր ելույթի առնչությամբ հայտնել է․
«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»: