25/06/2024 10:14
Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործն իշխանության կոկորդին է մնալու. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կասկած չունի՝ Արմեն Աշոտյանի վրա «փաթաթած քրեական գործը իշխանության կոկորդին է մնալու»։
«Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի՝ բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետևանքն է:
Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։