25/06/2024 17:14
Այսօր դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը
Մի քանի քաղբանտարկյալներ այսօր ազատ են արձակվել, այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանի որոշմամբ՝ այսօր դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, ինչպես նաև տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը։ Բոլոր երեքը խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին հունիսի 4-ին՝ «ԱԳՆ-ի գործով»։
Բոլոր երեքի նկատմամբ դատարանը կիրառվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։
Տարոսը մյուս քաղբանտարկյալներին ու քաղկալանավորներին»,- գրել է Մելիքյանը։