25/06/2024 14:38
Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ. Էդուարդ Շարմազանով
Ռուսաստանին կարող են քննադատել բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիան ստորագրի, Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի թիկունքում գնա ու Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, մատը մատին չտա բլոկադայի ժամանակ, մտնի ուղիղ եթեր ու ասի՝ էթնիկ զտում չկա ու հիմա իրավունք վերապահի Ռուսաստանին քննադատի՞։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նման են այն անառակ որդուն, որ ծնողին տալիս են ծերանոց, հետո բողոքում, որ ծերանոցի խոհարարը աղը շատ է լցրել ճաշի մեջ։ Ով-ով՝ թող ինքը իր ձայնը կտրի»,- նշեց նա։
Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր պետական շահերից»,- հավելեց ԱԺ նախկին փոխնախագահը։