25/06/2024 19:10
Շտաբային ուսումնավարժություն Սյունիքի մարզպետի աշխատակազմում․ ներգրավված էր տարհանման հանձնաժողովը
ՆԳՆ Փրկարար ծառայությունը այսօր տեղեկացրել է հունիսի 20-ին Սյունիքում անցկացված շտաբային ուսումնավարժության մասին։ Հաղորդագրությունում նշված է․
«Հունիսի 20-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր.
հստակեցնել համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները, ստուգել ոլորտը կարգավորող փաստաթղթերի իրատեսությունը:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև տարհանման հանձնաժողովը:
Շտաբային ուսումնավարժության ընթացքում իրականացվել է մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակին ծանոթացում և խնդրադրում:
Այնուհետև մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով համապատասխան ոլորտներում իրականացված միջոցառումները:
Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հնարավոր և առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները»: