Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ նոր ագրեսիա ձեռնարկելու համար. Արուսյակ Ջուլհակյան

25/06/2024 15:46

Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ նոր ագրեսիա ձեռնարկելու համար. Արուսյակ Ջուլհակյան


Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում, Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

«Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կարեւոր պայմանավորվածության հասան: Կողմերը պայմանավորվեցին, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս պայմանավորվածության հիման վրա կողմերը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի առանձին հատվածների սահմանազատման շուրջ համաձայնության եկան՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած իրավական հիմք ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Այդ սկզբունքով սահմանազատվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ, եւ երկու երկրների սահմանային ծառայությունները տեղակայվել են սահմանագծի համաձայնեցված հատվածներում:

Անշուշտ սա դրական եւ կայունացնող քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ, 10 օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին խորհրդանշական Ալմա-Աթա քաղաքում խաղաղության համաձայնագրի բանակցությունների համար, սակայն այնտեղ էական առաջընթաց չգրանցվեց, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Ջուլհակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

ՀՀ Սահմանադրությունը եւ նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, եւ դրա շուրջ դեռեւս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը եւ կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ի հավելումն վերը նշվածին՝ Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում:

Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում եւ առաջարկեց Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Առ այսօր Ադրբեջանից արձագանք այս առաջարկությանը չի ստացվել:

Հարգելի՛ գործընկերներ, ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է եւ հիմնավորում է մի շարք փորձագիտական կենտրոնների վերլուծություններն առ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Ես հրավիրում եմ ձեր եւ միջազգային հանրության ուշադրությունն այս, ինչպես նաեւ այն հանգամանքի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- հավելել է պատգամավորը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:08 2024թ հունվար-հոկտեմբերին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել Այսօր, 11:57 Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը (Տեսանյութ) Այսօր, 11:54 Քիմ Քարդաշյանը Հելոուինին ներկայացել է լսնամաշկ ալիգատորի կերպարով. Լուսանկարներ Այսօր, 11:44 Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներով երկրներում Այսօր, 11:35 Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ Այսօր, 11:31 Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա Այսօր, 11:29 Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված Այսօր, 11:20 Նոր Արեշում հայրն ու որդիները վիճել են հարևանների հետ. ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել Այսօր, 11:10 Անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին. ՄԻՊ Այսօր, 10:59 «Բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը». «Ուրարտու»-ն պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Այսօր, 10:54 Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվովի հայ համայնքի հետ Այսօր, 10:43 «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ Այսօր, 10:38 Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետ Այսօր, 10:31 Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթերը Այսօր, 10:25 COP-29-ում ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնի նախագահի խորհրդականը Այսօր, 10:21 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:19 Հմայակը «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ դանակահարել է ՌԴ քաղաքացի Վասիլիին Այսօր, 10:15 Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան վնասել են օղու և կոնյակի շշերով Այսօր, 10:09 Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները Այսօր, 10:07 Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի մրցանակակիր Այսօր, 10:05 Մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ. ի՞նչ է կատարվում Երևանի մետրոյում (Տեսանյութ) Այսօր, 10:03 Չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն աչքի է ընկել հերթական խուլիգանական պահվածքով․ հայհոյել է, բայց այս անգամ, բարեբախտաբար, չի թքել Այսօր, 09:53 «Հրապարակ». Թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Գալյանի նշանակումով նաև Աննա Վարդապետյանի նպատակները կիրականանան Այսօր, 09:49 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը Այսօր, 09:45 «Հրապարակ». Որն է Բագրատ Սրբազանի՝ ՌԴ այցի նպատակը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ինչ է ասել Գագիկ Մելքոնյանն իր ցուցմունքում Այսօր, 09:41 «Հրապարակ». «Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի». կապանցիները՝ ԱԺ մշտական հանձնաժողովի միջոցառման մասին Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է Այսօր, 09:38 «Հրապարակ». Ինչո՞ւ չեն նախատեսում նաև թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը 31/10/2024 22:46 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր 31/10/2024 22:31 Ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին կնվազի մինչև 10 աստիճանով 31/10/2024 22:18 Դաշնակահար Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում 31/10/2024 22:03 Անդրանիկ Քոչարյանը բարեմաղթանքներ է հղել, Գուրգեն Արսենյանը փոխանցել է 31/10/2024 21:49 Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 31/10/2024 21:37 Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Յասնոյե Պոլյանա բնակավայրի նկատմամբ 31/10/2024 21:19 Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից․ (Տեսանյութ) 31/10/2024 20:59 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Սիրիայում ու Թուրքմենստանում Հայաստանի դեսպաններ նշանակելու մասին 31/10/2024 20:41 ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո 31/10/2024 20:23 Բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ հաջակցություն քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար ձերբակալված 9 քաղաքացիների․ Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց տեսակցել նրանց 31/10/2024 20:06 Իրանում Հայաստանի նոր դեսպան են նշանակել 31/10/2024 19:51 Հրայր Թովմասյանի գործը քննած Գրիգորյանին նշանակեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 31/10/2024 19:35 Դիսպնոէ․ Ե՞րբ դիմել բուժօգնության 31/10/2024 19:19 Պայթեցրել է հարևանի ավտոտնակը 31/10/2024 19:05 Փաշինյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի արձանի բացմանը 31/10/2024 18:52 Հայտնի են Հայաստան-Արցախ երիտասարդական միության Խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցները (Տեսանյութ) 31/10/2024 18:38 «Դա շիզոֆրենիա է»․ Լավրովը՝ Զելենսկու «հաղթանակի ծրագրի» մասին 31/10/2024 18:23 Սերժ Սարգսյանի կառավարությունն ապացուցել է, որ հայաստանակենտրոն քաղաքականություն էր վարում, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի մասին պատմությունը դեռ շատ է հիշելու․ Զաքարյան 31/10/2024 18:09 Որոնվում է պայուսակից դրամապանակ գողացած տղամարդը (Տեսանյութ) 31/10/2024 17:57 Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են ստորագրել Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 31/10/2024 17:42 Իշխանությունը նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել անարդարությունների մասին բարձրաձայնողներին․ Տիգրան Աբրահամյան 31/10/2024 17:27 «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի․ Վարուժան Գեղամյան 31/10/2024 17:13 Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի (Տեսանյութ) 31/10/2024 17:00 Վահե Ղազարյանը հանդիպել է շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ 31/10/2024 16:46 Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ․ Շարմազանով 31/10/2024 16:33 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում 31/10/2024 16:14 Դեսպան Բալայանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ՀՀ ջանքերը 31/10/2024 16:02 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 31/10/2024 15:50 Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացմանս դատավճիռը, արդարացվածն այս անգամ ես եմ. Արսեն Բաբայան 31/10/2024 15:41 Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով 31/10/2024 15:37 Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքով անձը զղջացել և ազատ է արձակվել արգելանքից 31/10/2024 15:26 2025 թվականի բյուջեով Հայաստանում թոշակների բարձրացում չի նախատեսվել 31/10/2024 15:18 Ներփակված աշխարհից՝ այլ իրականություն. 18-ամյա համագործակցություն՝ հաջողության պատմություններով․ Լուսանկարներ 31/10/2024 15:16 Ենթադրում եմ, որ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան (Տեսանյութ) 31/10/2024 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալ հայ գերիների համար աղոթքին 31/10/2024 14:59 Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել. Գևորգ Պապոյան (Տեսանյութ) 31/10/2024 14:49 Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 31/10/2024 14:41 Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ». Պատգամավոր 31/10/2024 14:33 Մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է. Գեղամ Մանուկյան 31/10/2024 14:30 Բացարձակ որևէ խնդիր ՀՀԿ-ի հետ չունենք, ունենք մեկ թիրախ՝ այս իշխանությանը հեռացնելը. Սաղաթելյան (Տեսանյութ) 31/10/2024 14:27 Արարատ Միրզոյանի հայտարարությունը դավաճանության հասնող ցինիզմ է. Մամիջանյան (Տեսանյութ) 31/10/2024 14:21 ՀՀ-ից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի շոուին՝ COP29-ին, եթե Բաքվում դեռ գերիներ ունենք. Սաղաթելյան (Տեսանյութ) 31/10/2024 14:09 Երևանցիներին կոչ եմ անում՝ վաղվանից նստեք ավտոբուս, պահանջեք բանկային քարտը ճանաչող սարքավորում, չկա՝ չվճարեք. Մանուկյան (Տեսանյութ) 31/10/2024 14:06 Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան (Տեսանյութ) 31/10/2024 14:00 ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից հանդես գալ հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով 31/10/2024 13:53 Բանակում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. Նախարար (Տեսանյութ) 31/10/2024 13:49 «Փյունիկ» ՖԱ-ն միանում է ֆան շարժումների պահանջին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը 31/10/2024 13:46 LIVE. Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը 31/10/2024 13:40 Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 31/10/2024 13:26 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով 31/10/2024 13:05 1724թ.-ի Կարբիի հերոսամարտն ուղերձ էր սերունդներին, որ պետք է պայքարել, և ոչ թե հանձնվել ու Հայրենիքի դարպասները բացել թշնամու առաջ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  31/10/2024 12:58 Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է 4 քաղաքացի․ Մելիքյան 31/10/2024 12:52 Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան (Տեսանյութ) 31/10/2024 12:45 Մեզ համար ևս անակնկալ է եղել Գյումրիում գործընթացը, բայց պատրաստ ենք ընտրությունների. Պապոյան (Տեսանյութ) 31/10/2024 12:41 Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ (Տեսանյութ) 31/10/2024 12:35 Միայն քաղաքական կամքով դպրոց չես կարող կառուցել. Փաշինյանն հայտարարեց, թե ինչ է պետք դպրոց կառուցելու համար (Տեսանյութ) 31/10/2024 12:30 Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք, քրեական վարույթի շրջանակում, պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն. ՀՀ դրամ հարկեր 31/10/2024 12:23 Վերջերս ենք իմացել, որ շամպայնը ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ՝ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը. Փաշինյան (Տեսանյութ) 31/10/2024 12:10 Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները 31/10/2024 12:06 Ամիսներ, տարիներ չենք ուզում սպասել. «Գոյի» դերասանները լքել են թատրոնը, քանի որ դատախազությունից հայտնել են գործին ընթացք տալու մասին 31/10/2024 11:55 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Արարատ Միրզոյան 31/10/2024 11:49 Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանն անդրադարձավ նաև երեխաների բակային խաղերի վերացմանը 31/10/2024 11:39 Լուսինե Գևորգյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ 31/10/2024 11:35 LIVE. Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց 31/10/2024 11:25 Կառավարությունը 2մլրդ 903մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 31/10/2024 11:19 ՀՀ-ում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը 31/10/2024 11:16 Արարատ Միրզոյանը չբացառեց Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին 31/10/2024 11:09 Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենաներ են այրվել 31/10/2024 11:09 Կատարում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը