25/06/2024 13:09
Առաջին հայացքից ԵՄ տնտեսական ինտեգրումը բավականին գրավիչ է թվում, սակայն նման կտրուկ շրջադարձը կարող է իր մեջ լուրջ սպառնալիք պարունակել. Տնտեսագետ (Տեսանյութ)
Առաջին հայացքից ԵՄ տնտեսական ինտեգրումը բավականին գրավիչ է թվում՝ զուտ մի քանի թվեր ու գործոններ դիտարկելով, «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կոստանյանը։
«Եթե դիտարկենք շուկայի տարողունակության տեսանկյանից, ԵԱՏՄ-ի շուկան կազմում է մոտ 150 մլն մարդ, իսկ ԵՄ-ն՝ 600 մլն-ից ավելի։ ԵԱՏՄ անդման պետությունները 5-ն են, իսկ ԵՄ-ում 27 պետություն է։ Այստեղ շատ կարևոր մի հարց կա՝ շուկայի կենտրոնացվածության ու բաշխվածության մասով։ ԵԱՏՄ-ի համախառն ներքին արդյունքի մոտ 80 տոկոսը պատկանում է ՌԴ-ին, և այստեղ նա համարվում է թելադրող կամ գերակշիռ դիրք ունեցող։ Իսկ ԵՄ-ի դեպքում նման պատկեր չկա։
Իհարկե, այստեղ ինտեգրումը գրավիչ է թվում։ Բայց եթե դիտարկենք վերջին 30 տարիների և, մասնավորապես, վերջին 10 տարիների մեր տնտեսությունը, ապա ակներև է դառնում, որ նման կտրուկ շրջադարձը կարող է իր մեջ լուրջ սպառնալիք պարունակել»,- հավելեց նա։