26/06/2024 19:40
Ո՞ր տարիքում հեռացնել երեխայի ադենոիդները. Պատասխանում է ԼՕՌ բժիշկը
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Թորոսյանը անդրադարձել է երեխաների շրջանում լայն տարածվածություն ունեցող և ծնողներին անհանգստացնող խնդիրներից մեկին՝ ադենոիդներին։
«Ադենոիդները ավելի շատ հանդիպում են մանկական հասակում: Եթե ադենոիդները քթում գերաճում են, խանգարում են շնչառությանը և այնքան են մեծանում, որ փակում են միջին ականջից դեպի քիթ եկող Եվստախյան խողովակը, ի վերջո դրանք բերում են օտիտների»,-գրում է վիրաբույժը:
Բժշկի խոսքով, դրանք չհեռացնելու պարագայում ավելի վնաս է հասցվում, քան հեռացնելու: Գերաճի պատճառով, երեխան չի կարողանում շնչել և նույնիսկ խեղդվում է։
Միանշանակ խորհուրդ է տրվում վիրահատական միջամտություն՝ ավելի լուրջ բարդություններից խուսափելու համար։
Բժիշկը, սակայն, շտապում է տեղեկացնել, որ ադենոիդները կատարում են պաշտպանող ֆունկցիա և մինչև 3 տարեկան երեխաների մոտ ցանկալի է չհեռացնել դրանք վիրահատական եղանակով, բացի հատուկ բարդ դեպքերից։
Այսպիսով, ադենոիդների հեռացումը խորհուրդ է տրվում կատարել երեք տարեկանից հետո միայն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն