![Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար](https://www.aysor.am/news_images/766/2296516_1/fotoram_io_2024_06_26t110851_293.thumb.jpg)
26/06/2024 11:29
Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար
Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար։ ՌԴ կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
«Մհեր Միրանի Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է փաստաթղթում։
Մայիսին սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։