![Ադրբեջանն Իտալիայից ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացել, Ալիևը հայտարարել է՝ ռազմատեխնիկական համագործակցություն են ծավալելու](https://www.aysor.am/news_images/766/2296775_1/f667c12ed3b3c9_667c12ed3b409.thumb.jpg)
26/06/2024 17:10
Ադրբեջանն Իտալիայից ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացել, Ալիևը հայտարարել է՝ ռազմատեխնիկական համագործակցություն են ծավալելու
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությունը Բաքվում է։ Պատվիրակության հետ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու հայտարարել՝ Ադրբեջանն ու Իտալիան նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում։
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացել։ Այդ կապակցությամբ էլ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իտալիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն են սկսում։