26/06/2024 10:11
Ասանժի գործը պաշտոնապես փակված է, նա ազատ է արձակվել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել, գրում է Associated Press-ը։
Ասանժն ընդունել է մեղքը ամերիկյան ռազմական գաղտնիքների հրապարակման միակ քրեական մեղադրանքով, նշում է պարբերականը: Դատարանը հաշվի է առել նրա պատժի կրման ժամանակը և որոշել է, որ հետագա ազատազրկում չի պահանջվում:
WikiLeaks-ի գործունեությունը կշարունակվի, սակայն դատարանը պարտավորեցրել է վերացնել փաստաթղթերը։
«Կասկած չունեմ, որ պարոն Ասանժը նախկինի պես կպաշտպանի ազատության և թափանցիկության գաղափարները։ Չի կարելի խլացնել այդ ձայնը»,- նշել է փաստաբանը։