26/06/2024 20:49
Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները ավարտվում են, մնացել են տեխնիկական որոշ հարցեր, ասել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը՝ ISNA գործակալության հետ զրույցում։
«Արդեն կարող ենք ասել, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները մոտեցել են ավարտին»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով առկա որոշ տեխնիկական հարցերն ու այն հանգամանքը, որ Իրանում շուտով նախագահական ընտրություններ են անցկացվելու, համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա արդեն իրանական հաջորդ՝ 14-րդ կառավարության օրոք։