26/06/2024 23:09
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է․ Պեսկով
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար այս պահին թշնամական դաշինք է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի պաշտոնավարման ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի գործելաոճն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի։
«Դժվար թե դրանով փոփոխություններ արձանագրվեն ՆԱՏՕ-ի որդեգրած քաղաքականությունում, որը ԱՄՆ թելադրանքով գործող դաշինքի անդամ երկրների, նաև ընդհանուր դաշինքի կողմից, միտված է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպմանը։ Այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ն մեզ համար թշնամական դաշինք է»,- ասել է Պեսկովը։