26/06/2024 13:35
Թմրամիջոց օգտագործողների դիմելիության աճ կա. «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն
2023թ.-ին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» բուժում է ստացվել 2 125 պացիենտ, 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններն են, մնացածը ալկոհոլ. թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը։
Նա նշեց, որ թմրամիջոց օգտագործողների դիմելիության աճ կա։ «Դիմելիությունը պայմանավորած է երկու հանգամանքով՝ գործածման տարածվածության աճով և կենտոնի բարելավմամբ, որը պացինետների մոտ վստահություն է առաջացրել, այսինքն՝ իրական բուժումը որոշակի պահանջարկ ունի»,-ասաց նա։
Սուրեն Նազինյանը նշեց, որ ցավալիորեն վերջին տարիներին ՀՀ-ի և տարածաշրջանի համար նոր ոչ ավանդական վտանգավոր թմրամիջոցների տարածվածություն է նկատվում։
«Խոսքը վերաբերում է հոգեխթանիչներ հանդիսացող սինթետիկ խթանիչներին և ամենահայտնի մետանֆետամինին, և, ցավոք, նկատում ենք կաթիլային հոգեխթանիչի տարածվածության աճ։ Շատ արագ կախվածություն առաջացնող նյութեր են և կարող են առաջացնել հոգեախտաբանական խնդիրներ՝ մարդկանց մոտ»,-ասաց նա։