26/06/2024 12:11
Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու, բայց ամբողջական կայունության համար խաղաղության պայմանագիր է պետք. Արմեն Գրիգորյան
Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով, սակայն, ամբողջական կայունության համար խաղաղության պայմանագիր է պետք։
«Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարն ասաց, որ Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր ունենալ հնարավորինս արագ։
Գրիգորյանն ասաց, որ սահմանազատումը տեղի է ունենում հատվածական, իսկ թե որտեղ է լինելու հաջորդ սահմանազատումը՝ դեռևս համաձայնություն չկա։