26/06/2024 12:25
ՀՀ-ում նախապատրաստվում է կանաչ պարտատոմսերի թողարկումը, որը կաջակցի հազարավոր ընտանիքների՝ էներգետիկ անցումային փուլում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կանաչ պարտատոմսերի թողարկման մասին։
«ԶՖԳ-ն և Ազգային հիփոթեքային ընկերությունը սկսում են նախապատրաստել կանաչ պարտատոմսերի թողարկումը, որը կաջակցի երկրի հազարավոր ընտանիքների՝ էներգետիկ անցումային փուլում:
Հարմարավետություն և խնայողություն՝ ընտանիքների համար, ավելի քիչ էնեգետիկ կախվածություն՝ Հայաստանի համար»,-գրել է նա։