26/06/2024 10:26
Հիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-1-44, /Մ-3/ (Ապարան) - Լուսագյուղ ավտոճանապարհի կմ0+000-կմ3+000 հատվածը։ Մոտ 3կմ երկարություն ունեցող նորոգվող ճանապարհը սկսվում է Ապարան քաղաքից և տանում դեպի Լուսագյուղ բնակավայր։ Շինարարությունն իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Կազմակերպության տեխնիկ-շինարար Խաչիկ Պետրոսյանը‚ ներկայացնելով կատարված աշխատանքները‚ նշում է‚ որ շինտեղամասում իրականացվել են հողային աշխատանքներ‚ որից հետո երթևեկելի մասում տեղադրվել է ավազակոպիճ‚ տեղադրվում են մայթերի եզրաքարերը‚ կառուցվում են մայթերթ‚ ճանապարհին առկա կամուրջներից մեկի նորոգումն ավարտել են‚ նորոգում են երկրորդ կամուրջը։
Կառուցվել է ջրահեռացման համակարգը‚ տեղադրվելու է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ընդ որում‚ ճանապարհի մոտ 2կմ հատվածն արդեն իսկ պատված է մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկով։
Շինարարության ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Ապարանի բնակիչները նշում են‚ որ մինչ նորոգումը ճանապարհը վատ վիճակում էր‚ շինարարության պատճառած ժամանակավոր դժվարություններին էլ կդիմանան‚ քանի որ գիտեն‚ որ մի քանի ամսից արդեն կունենան բարեկարգ ճանապարհ։