26/06/2024 17:44
«Հյուրընկալությունն ի վնաս մեր երկրի է»․ Ռուսաստանում խոսել են միգրանտների մասին
Տարեկան մոտ 15 միլիոն օտարերկրացիներ են գալիս Ռուսաստան, նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներ են, որոնց կազմը կտրուկ փոխվել է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության Դաշնային անվտանգության, ազգամիջյան հարաբերությունների, ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների կատարման նկատմամբ վերահսկողության վարչության դատախազ Դմիտրի Վագուրինը։
«Վերջին տարիներին Ռուսաստան եկողների կազմը կտրուկ փոխվել է, միգրանտների մեծ մասը Կենտրոնական Ասիայի հանրապետություններից են»,- ասել է Վագուրինը՝ հավելելով, որ նրանց մեծ մասը ռուսերենին չի տիրապետում, շատերն էլ չեն ցանկանում ենթարկվել ՌԴ-ում գործող օրենքներին։
«Վերջին տարիներին Ռուսաստան եկողներից շատերը չեն ցանկանում պահպանել տեղի օրենքներն ու վարքագծի նորմերը, անհարգալից են վերաբերվում տեղի բնակչությանը»,- ասել է Վագուրինը։
ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչը հիշեցրել է, որ հարևան երկրներից ժամանողների համար պարզեցվել են Ռուսաստանի Դաշնություն մուտքի և կացության կանոնները և այս համատեքստում նշել․
«Հյուրընկալությունն ի վնաս մեր երկրի է»։