![Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն․ 10։0 հաշվով հաղթեց մրցակցին](https://www.aysor.am/news_images/766/2296877_1/f667c401f40c35_667c401f40c75.thumb.jpg)
26/06/2024 20:21
Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն․ 10։0 հաշվով հաղթեց մրցակցին
Սերբական Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլամբեկ Կոստոևի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։
Հիշեցնենք՝ Աճեմյանը երեկ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ փուլ։