![Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 19 վթար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է վնասվածքներ](https://www.aysor.am/news_images/766/2296723_1/fotoram_io_11.thumb.jpg)
26/06/2024 15:58
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 19 վթար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։