27/06/2024 12:05
Ալիևի հետ մենք շատ հստակ ենք խոսում․ խաղաղություն հաստատելու ժամանակն է․ Օ'Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադարձել է Բաքու նախատեսվող այցին։
«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ․ խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, որն ակնկալում է, որ իրեն հարգեն որպես համաշխարհային առաջնորդի, որն ընդունում է COP-29-ը, դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով»,-ասել է նա: