27/06/2024 22:13
Պոչուկի էպիթելային ուղիներ (պոչուկի կիստա). Մանկական վիրաբույժ Ռոմիկ Սարգսյան
«Մուրացան» համալսարանակնա հիվանդանոցային համալիրն անդրադաձել է առողջական մի կարևոր խնդրի՝ Էպիթելային պոչուկային ուղու (կիստա) առաջացման պատճառներին ու ախտանշաններին։ Այն էպիթելային հյուսվածքի ներթափանցումն է մաշկի տակ՝ նեղ խողովակի ձևով: Տեղակայվում է սրբոսկրապոչուկային շրջանում և մեկ կամ մի քանի կետային անցքերով (առաջնային) բացվում է մաշկի վրա՝ հետույքի միջին գծով:
Մանկական վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը ներկայացրել է խնդրի առկայության դեպքում հիմնական գանգատները՝
պոչուկի շրջանում քոր, ցավ,
այտուց, բարդացած դեպքերում նաև թարախային բնույթի արտադրություն:
Խնդիրն իրենից զարգացման բնածին արատ է ներկայացնում, ժառանգական է, հանդիպում է ինչպես տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ: Հիմնականում արտահայտվում է սեռահասունացման շրջանում:
Համալսարանական մասնագետը հորդորում է՝ գանգատներից որևիցէ մեկի դեպքում դիմել մանկական վիրաբույժի, քանի որ սրացումը նպաստում է ախտաբանական պրոցեսի տարածմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն