27/06/2024 19:35
Միկրոնյարդավիրաբուժություն. Առավելությունները
«Արթմեդ» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ, նյարդավիրաբույժ Արման Զաքարյանն անդրադարձել է միկրոնյարդավիրաբուժության եղանակներին։
Տեխնիկայի զարգացման աշխարհում ժամանակակից նյարդավիրաբուժությունը հիմնված է միկրոնյարդավիրաբուժության վրա, որի շնորհիվ այնպիսի բարդ վիրահատությունները, ինչպիսիք են՝
գլխուղեղի խորանիստ հատվածների ուռուցքների հեռացումը,
զարկերակային անևրիզմաների կլիպավորումը,
արտերիովենոզ մալֆորմացիաների հեռացումը,
դարձել են իրականացվող, այն էլ մինիմալ բարդություններով:
Միկրոնյարդավիրաբուժության շնորհիվ մաքսիմալ արդյունավետ է դարձել նաև միջողնային աճառի ճողվածքների հեռացումը, որի ժամանակ հնարավոր է ոչ միայն նյարդարմատն ազատել ճողվածքի ճնշումից, այլ նաև նյարդի շուրջ փաթաթված անոթներից, որը հնարավոր չէ կատարել առանց միկրոսկոպի կիրառման:
Միկրոսկոպի օգտագործման շնորհիվ միջողնային աճառի ճողվածքների հեռացումը դարձել է ատրավմատիկ, անվնաս, մաքսիմալ արդյունավետ, հիվանդներն անմիջապես վիրահատությունից հետո ազատվում են ցավերից, քայլում են և կարող են կարճ ժամանակահատվածում դուրս գրվել հիվանդանոցից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն