27/06/2024 16:46
Պաշտպանական կողմի բողոքը բավարարվել է, Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվել է
Օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս և Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով»,- հայտնել է փաստաբանը: