27/06/2024 18:39
10 հազարից ավելի արցախցիներ հեռացել են Հայաստանից
Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։
Տվյալները «ՍիվիլՆեթ»-ին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։