27/06/2024 14:44
Հայաստանի հետ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, բաց հարցերի թիվը նվազել է. Ադրբեջանի արտգործնախարար
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել. ԱՊԱ-ի փոխանցմամբ այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ»։