27/06/2024 13:46
ՀՀԿ ներկայացուցիչները հանդիպել են «Հանուն խաղաղության և զինաթափման ՉԺ ասոցիացիայի» քարտուղարի հետ
Ս.թ. հունիսի 27-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում «Հանուն խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի»գլխավոր քարտուղարի հետ. հայտնում են կուսակցությունից։
Քննարկվել են աշխարհում գլոբալ զարգացումների, տարաշրջանային անվտանգության և երկու բարեկամ երկրների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։