27/06/2024 10:50
Շախմատի Եվրոպայի առաջնությունում վերջին խաղափուլից առաջ Հայաստանի թիմը 2-րդ հորիզոնականում է
Ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ խաղափուլը:
Հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են Գերմանիայի թիմին:
Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
7-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Ավստրիայի թիմի դեմ:
Խաղափուլը կմեկնարկի հունիսի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ: