27/06/2024 15:27
«Սրանք լրիվ ցիրկ են. կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են՝ «կերեք, շոկոլադ է»». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք լրիվ ցիրկ են։
Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավելի, ոչ պակաս հայտարարում է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։
Հարց՝ իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։ Պատասխան՝ հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։
Տրամաբանությունը հուշում է, որ ով փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։
Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։ Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին ու կատարել նրա պայմանները։ Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո, Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։
Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ, այլ տեր ու ծառայի հարաբերություններ։
Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։
Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։ Եթե դա խաղաղություն է, ուրեմն Ադրբեջանն էլ ժողովրդավարության օրրան է։
Ի՞նչ ասեմ էլ սրանց…
Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք, շոկոլադ է»»։