27/06/2024 14:15
Ադրբեջանի ՍԴ-ն հավանություն է տվել Մեջլիսի արտահերթ ընտրությունների անցկացման Ալիևի դիմումին
Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այսօր քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը՝ Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սահմանադրական դատարանի անդամները որոշել են, որ Մեջլիսի ցրումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը համապատասխանում են Սահմանադրությանը։
Նշենք, որ հունիսի 21-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պաշտոնապես դիմել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով։ Դիմումին կողմ էր քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։