![«Կակաչ», «Ծիծեռնակ», «Ձնծաղիկ», «Զանգակ». Փաշինյանը կընտրի, թե որ մանկապարտեզ այցելի (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/766/2297143_1/37166_b.thumb.jpg)
27/06/2024 11:29
«Կակաչ», «Ծիծեռնակ», «Ձնծաղիկ», «Զանգակ». Փաշինյանը կընտրի, թե որ մանկապարտեզ այցելի (Տեսանյութ)
500 մանկապարտեզի ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչդեռ, նրա խոսքով, 300 դպրոցի ծրագիրը ավելի շատ պրոբլեմներով է առաջ ընթանում։
«Մենք ունենք որոշակի վստահություն, որ կկարողանանք մեր արձանագրած թիրախներին հասնել»,- նշեց նա։
Վարչապետը թվարկեց, թե որ մանկապարտեզներն են կառուցել, ասաց՝ կընտրի, թե ուր այցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները։