![Հուլիսի 19-20-ը Իջևանում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մշակութային փառատոն](https://www.aysor.am/news_images/766/2297074_1/449131300_860357969471994_3390160131752866937_n.thumb.jpg)
27/06/2024 10:54
Հուլիսի 19-20-ը Իջևանում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մշակութային փառատոն
2024 թվականի հուլիսի 19-20-ը Իջևան համայնքում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մշակութային փառատոն, որը տեղի կունենա Իջևան, Լուսահովիտ և Սևքար բնակավայրերում։
Փառատոնի նպատակն է նախաձեռնությունների շնորհիվ զարգացնել Իջեւան բազմաբնակավայր համայնքի մշակութային և տնտեսական գործուն կյանքն ու ապահովել համագործակցային և մշակութային տնտեսության զարգացում։
«Երկու օր շարունակ համայնքի բնակիչներին և հյուրերին սպասվում է մշակութային ու ժամանցային անկրկնելի ծրագիր»,- հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։