28/06/2024 20:43
Չիջած ամորձու համախտանիշ. Կրիպտորխիզմ. Մանրամասնում է բժիշկը
Ներարգանդային կյանքում արական սեռի երեխաների մոտ ամորձիները ձևավորվում են որովայնի խոռոչում և զարգացման ընթացում իջնում են ամորձապարկ։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վիրաբուժության կլինիկայի վիրաբույժ Նարեկ Ալոյանի խոսքով՝ կրիպտորխիզմի դեպքում ամորձու իջեցումը լիարժեք չի իրականանում, և ամորձին կամ ամորձիները կարող են մնալ որովայնի խոռոչում, աճուկային խողովակի որևէ մակարդակում կամ էլ առհասարակ իջնել անատոմիական ոչ ճիշտ տեղում (աճուկային խողովակից վեր, ազդրի, շեքի շրջաններում և այլն)։
Բժշկի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել՝
ամորձու կամ ամորձիների բացակայությանը փոշտի խոռոչում,
դատարկ ամորձապարկի թերզարգացվածությանը։
Կրիպտորխիզմի և կրիպտոմիայի դեպքում ցուցված է վիրահատություն։
Վիրահատությունն իրականացվում է սկսած 6 ամսականից, մինչև 1 տարեկանը։
Մասնագետն ընդգծում է՝ նշված փոփոխությունները նկատելու դեմքում անհրաժեշտ է դիմել մանկական վիրաբույժին՝ խորհրդատվության։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն