28/06/2024 19:21
Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ․ Բագրատ Սրբազան
«Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում՝ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին»,- Մեղրիի ու Ագարակի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենահանձնումը կասեցնելու համար»,- ընդգծեց Սրբազանը։
Գործ ունենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն է ու պաշտոնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը, հավելեց Սրբազանը։
«Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխությունից ավելին է, իշխանափախությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժեքների փոփոխության մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտության, արդարության ու ճշմարտության»,- ասաց նա։