28/06/2024 14:55
Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելուն. ԵՄ-ն որոշումը չի կարողացել հաստատել
Եվրամիությունը չի կարողացել հաստատել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելու որոշումը. այս մասին տեղեկացրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնության չեկան․.. Քննարկումները կշարունակվեն առաջիկա շաբաթներին», - ասել է Միշելը։
Բորելն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիության թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները Կիևին փոխանցելու որոշմանը:
Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՀ-ն 1,9 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրանշ է փոխանցել Ուկրաինային:
Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարարությունից նշել էին, որ Արևմուտքի երկրներում սառեցված ակտիվները հավանաբար երբեք չեն վերադառնա Ռուսաստան: