28/06/2024 21:08
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառմանը․ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման շուրջ պայմանավորվածություն այս պահին չկա
Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը;
«Հայաստանը հաստատել է մասնակցությունը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն այսօր Բաքվում հայտարարել էր՝ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել նաև, որ Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։