28/06/2024 17:26
Մեզ վախկոտի նման չպահենք, միևնույն է՝ մի օր պիտի կռվենք․ հարցն այն է, որ ուշ չլինի, կռիվը Երևան չհասցնեն․ Մախսուդյան (Տեսանյութ)
«Շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են կռվելու, ի վերջո, մենք մի օր պիտի կռվենք, թուրքը հասցնելու է նրան, որ ասենք՝ լավ, մի անգամ կռվենք, բայց այդ օրը կարող է արդեն ուշ լինել, կռիվը Երևան են հասցնելու։ Ադրբեջանը խաղաղության չի գնալու, 30 տարի մենք իրեն ճնշած պահեցինք, հաշվեք՝ 60 տարի էլ իրենք են մեզ ճնշած պահելու, պահանջներին վերջ չի լինելու»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Ռեսուրսներ ունենալ-չունենալը կախված է ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Գործող իշխանությունը կարող էր պատերազմից հետո համալրում ապահովել, կարող էինք ոտքի հանել բանակը, բայց այսօր մենք գլուխներս կախել ենք, վախենում ենք՝ հանկարծ պատերազմ չսկսվի։ 2020 թվականի պատերազմից հետո ի՞նչ եղավ՝ Ադրբեջանն էլի հարձակվեց Սյունիքի, Ջերմուկի ուղղությամբ։ 2020 թվականի պարտությունից հետո էլ մեր բանակը մեջքը կոտրած, բայց կռվել է։ Երբ ասում են՝ վախկոտ ենք, պարտված ենք, չենք կռվում, սուտ է, 2022 թվականին մեր զինվորները հերոսաբար կռվել են»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում