28/06/2024 13:26
Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները: Այս մասին Factor.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Անանյանը լրատվամիջոցի հետ զրույցում պնդել է, որ ցախավելները վերադարձրել է հիմնարկ։
«Իրենք պնդում են, որ մեզ ի պահ տրված ցախավելները չենք վերադարձրել, բայց ինչպես տրվել են, այնպես էլ նույն կերպ ամբողջը վերադարձրել ենք։ Եթե ցախավելները չենք վերադարձրել, այդ դեպքում ինչպե՞ս են Երևանի սանմաքրումն իրականացրել»,- ասել է նա։
ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի խոսքով՝ իրենք չունեն պահեստ, և չեն կարողանում պահեստավորել ապրանքը։ Այդ պատճառով հայտարարում են մրցույթ, և շահած ընկերությունն է պահեստավորում իր տարածքում։
Ամբողջական տարբերակը՝ այստեղ: