28/06/2024 14:34
ԱԺ Հայաստան-Գերմանիա խումբը Ռոթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը:
Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:
Զրույցի առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները»,-գրել է նա: